Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում
13:20 - 15 հոկտեմբերի, 2020

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում ԼՂ հակամարտության գոտում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական կողմից վարձկաններ չեն կռվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և դեռ ոչ ոք հակառակը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Մենք չունենք վարձկաններ։ Սա մեր պաշտոնական հայտարարությունն է։ Հակամարտության սկզբից 2 շաբաթ է անցել, և դեռ ոչ մի պետություն մեզ ոչ մի ապացույց չի տրամադրել։ Կարծում եմ` եթե չկա ոչ մի ապացույց, ուրեմն բոլոր շշուկները պետք է մնան անցյալում», - ասել է Ալիևը ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նաև շեշտել է, որ Ադրբեջանը վարձկաններ օգտագործելու կարիք չունի։

«Մենք ունենք հարյուր հազարանոց բանակ։ Այն, ինչ մենք անում ենք մարտի դաշտում, ցույց է տալիս, որ մեր բանակը կարող է ազատագրել իր հողերը», - նշել է նա։

Ալիևը կրկին հերքել է հակամարտության գոտում ռազմական գործողություններին թուրքական ռազմական մասնակցության մասին մեղադրանքները:

«Թուրքիան ռազմական մասնակցություն չունի։ Մենք օգտագործում ենք Թուրքիայում ստեղծված ռազմական սարքավորումներ․ դա ճիշտ է։ Բայց միևնույն ժամանակ մենք օգտագործում ենք Ռուսաստանում, Իսրայելում և այլ երկրներում ստեղծված ռազմական սարքավորումներ։ Թուրքիան ոչ մի կերպ չի մասնակցում  գործընթացին՝ բացառությամբ քաղաքական հարթությանը։ Այստեղ չկա թուրքական բանակ»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել