ԱՀԿ-ում վախենում են կորոնավիրուսի պատճառով մահացությունների աճից |hetq.am|
13:10 - 15 հոկտեմբերի, 2020

ԱՀԿ-ում վախենում են կորոնավիրուսի պատճառով մահացությունների աճից |hetq.am|

hetq.am: Ամբողջ աշխարհում վերջին ամիսներին ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Սա լուրջ մտահոգություն է առաջացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտ, որի մասնագետները կարծում են, որ հիվանդության բռնկումից մի քանի շաբաթ անց կաճեն նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշները։

«Հիվանդության ցուցանիշների աճից գրեթե երկու շաբաթ անց մահացության մակարդակը միշտ աճում է։ Եթե մենք տեսնում ենք դեպքերի թվի ահռելի աճ, ինչը տեղի է ունենում հիմա, ապա, ցավոք, մի քանի շաբաթ անց դրան կհաջորդեն նաև մահացության ցուցանիշների աճը»,- նշել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ մարտից, երբ սկսվեց կորոնավիրուսի համավարակը, բժիշկները սովորել են կորոնավիրուսը հայտնաբերել հիվանդության ավելի վաղ փուլերում և «ավելի լավ բուժել այդ հիվանդությունը»։ Ի հայտ են եկել ախտորոշիչ թեստեր, ընդլայնվել են թեստավորման ծավալները։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել