Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից
10:16 - 15 հոկտեմբերի, 2020

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից

Ստեփանակերտը մաքրվում է թշնամու արձակած ռումբերից և հրթիռներից: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով, ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:

Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:

Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո՝ շրջաններում:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել