Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|
00:57 - 15 հոկտեմբերի, 2020

Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված վարձկանների ընտանիքի անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին |armenpress.am|

armenpress.am: Արցախի դեմ կռվելու համար Թուրքիայի կողմից Սիրիայից հավաքագրված և Ադրբեջանում տեղակայված վարձկանների ընտանիքների անդամները The Washington Post-ին պատմել են իրենց հարազատների մասին: Լրատվամիջոցը գրում է, որ վարձկանների ընտանիքի անդամներին հանդիպել է թուրք-սիրիական սահմանային անցակետում, երբ նրանք սպասելիս են եղել շուրջ 53 սիրիացի սպանված տղամարդու դիերին, որոնք սպանվել են շուրջ 600 մղոն հեռու գտնվող Արցախի և Ադրբեջանի շփման գծում:

Սպանվածների հարազատների խոսքով` նրանք վարձկաններ են եղել, որոնց Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները հավաքագրել են Սիրիայում և ուղարկել Ադրբեջան` հայկական կողմի դեմ կռվելու համար: Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է առաջացրել այն կապակցությամբ, որ այս հակամարտությունը կարող է արագ սրվել՝ ներառելով Թուրքիային ու Ռուսաստանին և ապակայունացնել Իրանի ու Վրաստանի վիճակը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայիններին Ադրբեջան ուղարկելը, սակայն վարձկաններն իրենց հարազատների հետ հեռախոսազրույցներում ասել են, որ իրենց ամսական աշխատավարձը խոստացել են Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը, իսկ իրենք Ադրբեջան են ժամանել Թուրքիայի հարավից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել