COVID 19 -ը սպառնում է զրոյացնել աշխարհում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունքները. ԱՀԿ |shantnews.am|
20:57 - 14 հոկտեմբերի, 2020

COVID 19 -ը սպառնում է զրոյացնել աշխարհում տուբերկուլյոզի դեմ պայքարի արդյունքները. ԱՀԿ |shantnews.am|

shantnews.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները ամենամյա հաշվետվության ժամանակ նշել են, որ կորանավիրուսի պանդեմիան կարող է զրոյացնել տուբերկուլյոզով հիվանդացության և  մահացության նվազեցման ուղղված պայքարի  մինչ օրս գրանցած արդյունքները:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՀԿ ներկայացուցիչների խոսքերով տուբերկուլյոզից մահվան ցուցանիշը 2015 թվականին նվազել է 14 տոկոսով: Իսկ հիմա ԱՀԿ չի կարողանա բարելավել այս ցուցանիշը:

«Երկրները, հասարակությունները և այլ գործընկերներ  ուժերը միավորել են , որպեսզի ապահովվի  համապատասխան ծառայությունների աշխատանքը  տուբերկուլյոզի և  կորոնավիրուսի դեմ: Այս ջանքերը կենսական նշանակություն ունեն առողջապահական համակարգի ուժեղացման , հասանելիության և կյանքեր փրկելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է ԱՀԿ  փորձագետների խոսքերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել