Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|
20:14 - 14 հոկտեմբերի, 2020

Թուրքիային զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը․ Պոմպեո |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով միջազգային խաղացողների կոչերը: Այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Թրամփի վարչակազմը՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Մենք հետևում ենք նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններին:

Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը հրադադարի հասնելու և լուծման գալու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան:  Կարծում եմ, որ մեր ջանքերը, որ մինչև օրս ներդրել ենք, հնարավորություն կտան, որ այդ ամենը տեղի կունենա», - ասել է Պոմպեոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել