ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները |armenpress.am|
19:07 - 14 հոկտեմբերի, 2020

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը չի բացառել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև ԼՂ հարցի շուրջ առերես շփումները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ միջև առերես շփումները: Ռյաբկովը այս մասին ասել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն: Ես լիովին հնարավոր եմ համարում առերես շփումները ՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Ռյաբկովը:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ
 պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որեւէ հիշատակումը, ԼՂ հակամարտության կողմերի միջեւ պայմանավորվածության հասնելու գործում նրա դերը:

«Մենք մեզ համար դա նշել ենք որպես փաստ, բայց դա չի խանգարի ԱՄՆ-ի հետ այդ խնդրի բովանդակային կողմի շուրջ երկխոսությանը»,- հավելել է Ռյաբկովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել