Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել |armenpress.am|
16:31 - 14 հոկտեմբերի, 2020

Իտալիայում ՀՀ դեսպանն իտալական հասարակությունից և պատգամավորներից բազմաթիվ աջակցող նամակներ է ստացել |armenpress.am|

armenpress.am: Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանն Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների օրերին բազմաթիվ աջակցության խոսքեր, զանգեր և նամակներ է ստացել Իտալիայի խորհրդարանականներից և իտալական հասարակությունից: Այս մասին դեսպանն ասել է հարցազրույցում:

- Տիկին Համբարձումյան, ինչպե՞ս եք գնահատում Իտալիայի կառավարության դիրքորոշումը հայ ժողովրդի համար այս դժվարին պահին:

- Իտալական կողմը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առաջին իսկ պահից մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով բախումների կապակցությամբ և կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները։ Մոսկովյան հանդիպումից հետո իտալական կողմը ողջունեց մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին հայտարարությունը և բարձր գնահատեց հակամարտության լուծման համար առարկայական բանակցությունները՝ խթանելու կողմերի՝ միաժամանակ ստանձնած հանձնառությունը:

Միաժամանակ, իտալական կողմը հաստատեց զենքով հակամարտությունը լուծելու անհնարինությունը և կոչ արեց կողմերին շուտափույթ վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը, չնայած Իտալիայի կառավարության կողմից արված հստակ կոչերին, այդպես էլ ականջալուր չեղավ և ոչ մի րոպե չկանգնեցրեց կրակը։

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել