armenpress.am: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում կան «Իսկանդերի» նման զնեքեր, որոնք անում են իրենց գործը:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակի սպառազինության մեջ «Իսկանդերի» նման զենքեր կան, որոնք իրենց գործն անում են: Մարտագլխիկի առումով «Իսկանդերը» շատ նման է «Տոչկա Ու»-ին, պարզապես հեռահարությունը մեծ է և թռիչքի հետագիծը բարդ է, այսինքն՝ այն խոցելը, հայտնաբերելը շատ դժվար է»,- ասաց Հովհաննիսյանը և հորդորեց, որպեսզի ոչ մասնագետները ռազմավարական դատողություններ չանեն, չվերլուծեն ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հայտնաբերում և խոցում է ամեն ինչ, ինչով հարվածում է հակառակորդը՝ ըստ հնարավորության, ժամանակի, հարմարավերտության և նպատակահարմարության:

Արծրուն Հովհաննիսյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանը կիրառել է իր ողջ զինանոցի մեծ մասը՝ գուցե բացառությամբ Կասպից ծովի նավերի: