Մեզ պետք է համախմբվել․ Արայիկ Հարությունյանը պատերազմին ֆիզիկական մասնակցության կոչ արեց
13:29 - 14 հոկտեմբերի, 2020

Մեզ պետք է համախմբվել․ Արայիկ Հարությունյանը պատերազմին ֆիզիկական մասնակցության կոչ արեց

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձ է հրապարակել ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ:

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբկեչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակում է։ Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարված հասցնել թշնամուն՝ պատճառելով նրան մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ։

Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում մայր Հայաստանիից և սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։ Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ուենցած և պատերազմի հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս զինծառայողներին։

Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողություննի դադարեցման ուղղությամբ և բարձր ենք գնահատում այդ ջանքերը։ Վերջերս եռակողմ ձևաչափով տեղի է ունեցել հանդիպում՝ ՌԴ նախագահի նախաձեռնությմաբ, և հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և վերսկսելու բանակցությունները։ Բայց ինչ է տեղի ունեցել։

Հակառակորդը, օգտվելով առիթից, արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ ճակատի համարյա ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ հաջողություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ 

Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով, չնայած արդեն իսկ անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։ Հակառակորդն ընտրել է այլ ճանապարհ, ընտրել է բնաջնջել արցախահայությանը, հետո, հաջողության դեպքում, նաև Հայաստանը․ այս ձեռագիրը մենք տեսնում ենք։

Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել, երբ մարտական գործողություններն ընթանում էին Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի․ մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթակնակին։

Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։ Մեզ պետք է համախմբվել, միավորվել և մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում ենք սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների․ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու և չապրելու։

Կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք։

Մենք հաղթելու ենք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել