Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան |armenpress.am|
19:19 - 13 հոկտեմբերի, 2020

Կրագերոյի քաղաքային իշխանությունները դատապարտում են Արցախի դեմ ագրեսիան |armenpress.am|

armenpress.am: Նորվեգայի Կրագերոյի քաղաքապետարանը դատապարտում է Արցախի դեմ ագրեսիան։ Այս մասին տեղեկացնում է Կրագերո քաղաքում բնակվող Հովհաննես Բայադյան՝  նշելով, որ  ստեղծված իրավիճակի մասին փաստաթուղթ են ստորագրել Կրագերոյի ինչպես ներկա, այնպես էլ նախկին 3  քաղաքապետները։

Փաստաթղթում ասված է․ «Պատերազմը, որը ներկա պահին ընթանում է հայկական և ադրբեջանական կողմերի միջև Արցախում (Լեռնային Ղարաբաղում), տալիս է մեզ պարզ պատկերացում և մեծ մտահոգություն, որ ապագայում այս ամենը կարող է կրկնվել հայ ժողովրդի հանդեպ։ Թուրքիան ակտիվ աջակցում է Ադրբեջանին այս պատերազմում, որն ըստ էության 1915թ. կոտորածների շարունակությունն է»։

Փաստաթուղթը ստորագրած անձինք՝ նախկին քաղաքապետներ Էռլինգ Լայլանդը, Կոռե Պռետեն Հեգլանդը, Յունե Բիկռան, գործող քաղաքապետ Գռունե Քնյուդսենը, խնդրում են Նորվեգիայի կառավարությանը արձագանքել այս հարցին և հնարավորինս շուտ կողմերին անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունների կոչ անել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել