Ռազմական դրությամբ և զորահավաքով պայմանավորված՝ շատ ճանապարհաշինարարներ են մեկնել Արցախի Հանրապետություն՝ պաշտպանելու հայրենի սահմանները։ Սակայն ճանապարհաշինական աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում չեն դադարել։ Այս մասին հայտնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«ԱԱԲ պրոեկտ» ընկերության փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանը նշում է‚ որ առկա ուժերով շարունակում են շինարարությունը։ Թեև շատ աշխատակիցներ՝ ծրագրի ղեկավարից մինչև բանվորական անձնակազմ‚ զինվորագրվել են‚ սակայն անում են առավելագույնը՝ աշխատանքներն ամբողջ ծավալով կատարելու համար։ Ըստ Բաբկեն Ավետիսյանի՝ իրենց ընկերության կողմից այժմ հիմնականում աշխատանքներ են տարվում Հ-75‚ Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության‚ Մ-3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-
«Արհովշին» ընկերության փոխտնօրեն Արման Սեյսյանը նույնպես ընդգծում է‚ որ շինարարությունը շարունակում են հանրապետության տարբեր հատվածներում։
«Արարատ ճանշին» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացնում է‚ որ իրենց ընկերության կողմից այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում Երևան-Սևան ավտոճանապարհին‚ այս օրերին ավարտվել է Մ-2‚ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հա
Ըստ «Արարատ ճանշին»-ի գլխավոր ինժեների՝ ռազմաճակատին օգնում են ինչով հնարավոր է‚ նաև սեփական տեխնիկայով կազմակերպում են հումանիտար օգնության տեղափոխում։ Պարոն Սարգսյանը նկատում է‚ որ այս տարի ստանձնած ճանապարհաշինական բոլոր պարտավորությունները նախանշված ժամկետներում կհասցնեն ավարտել։ Ըստ ճանապարհաշինական ընկերությունների ներկայացուցիչների՝ թեև դժվարությունները շատ են‚ այդուհանդերձ‚ առկա ռեսուրսներով այս օրերին փորձում են անել առավելագույնը։
Ճանապարհաշինարարները վստահեցնում են‚ որ ցանկացած իրավիճակում զինվորի կողքին են. զինվորը մարտի դաշտում է պայքարում‚ իրենք էլ իրենց աշխատանքով ցույց են տալիս‚ որ մեր երկիրը կանգուն է‚ թիկունքը՝ ամուր։
comment.count (0)