Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում |shantnews.am|
16:58 - 13 հոկտեմբերի, 2020

Լավրովը և Բորելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում |shantnews.am|

shantnews.am:  Հոկտեմբերի 13-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի միջև, որը պատմել է այս տարվա հոկտեմբերի 12-ին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի արդյունքների մասին:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության, ռուսական կողմն ընդգծել է, որ ԵՄ-ում հակառուսական տրամադրությունների հրահրումը չի համապատասխանում Եվրոպայում իրավիճակի կայունացման նպատակներին:

Նրանք քննարկել են նաև միջազգային օրակարգային հարցերի,  իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մոսկովյան հայտարարությանը համապատասխան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել