ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|
16:36 - 13 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ-ը կոչ է անում դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am:  Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և մնում ենք հավատարիմ խաղաղ կարգավորմանը»,-նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել