ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ |armenpress.am|
15:29 - 13 հոկտեմբերի, 2020

ԱՀԿ-ն մեկ շաբաթում վարակման ավելի քան 2,2 մլն դեպք Է արձանագրել աշխարհում. առավելագույն աճ |armenpress.am|

armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել Է կորոնավիրուսով վարակումների թվի՝ համավարակից սկզբից ի վեր ամենաբարձր աճը՝ ավելի քան 2,2 միլիոն դեպք մեկ շաբաթում: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ-ի հաշվարկներով՝ հոկտեմբերի 13-ի առավոտյան աշխարհում վարակումների թիվը գերազանցել Է 37,42 միլիոնը, մահացել Է 1,07 միլիոն մարդ: Վարակի տարածման տեմպերով առաջատարների եռյակում են Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան:

Եվրոպայում վարակումների աճով անցալ շաբաթ առաջատարներն են եղել Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում Է հայտնվել Ռուսաստանը: Կորոնավիրուսի հետ կապված մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 39 հազարով, ինչը մոտավորապես համապատասխանում Է նախորդ շաբաթվա ցուցանիշին: Առավել բարձր մահացություն Է գրանցվել Հնդկաստանում, հետեւում են Մեքսկան, ԱՄՆ-ը եւ Բրազիլիան: Անցյալ շաբաթ, ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ առավել մեծ թվով մահացու վախճաններ՝ ավելի քան 6,5 հազար, արձանագրվել Է Հնդկաստանում:

5 հազարից ավելի մարդ Է մահացել Մեքսիկայում, ԱՄՆ-ում մահացել Է 4,8 հազարից ավելի կորոնավիրուսով հիվանդ, Բրազիլիայում՝ ավելի քան 4,2 հազար: Այս նույն երկրները, միայն այլ հաջորդականությամբ՝ ԱՄՆ, Բրազիլիա, Հնդկաստան, Մեքսիկա, պահպանում են առաջնությունը մահացածների ընդհանուր քանակով: Տարածաշրջանների թվում կորոնավիրուսի պատճառով մահացածների թվի աճով առաջատարը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան Է, որտեղ յոթ օրում արձանագրվել Է 20 հազարից ավելի մահացու վախճան: Եվրոպայում մեկ շաբաթում մահացել Է 6,1 հազարից ավելի մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել