Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|
15:21 - 13 հոկտեմբերի, 2020

Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|

hetq.am: Այս կռիվը Արցախի համար չէ, տարածաշրջանը վերաձևելու փորձ է` նախաձեռնած Թուրքիայի կողմից:

Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Կարծում եմ` այլևս Ադրբեջանը չի որոշում` ինքը հարձակվի, չհարձակվի, նահանջի թե հրադադար հաստատի, այդ որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- նշեց Եղոյանը:

Ըստ պատգամավորի` նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու իրենց կորուստների իրական թվերի մասին տեղեկություններ ստանալ: Այդ թվերը ներքաղաքական լուրջ խնդիրներ են ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար:

«Հարձակվող կողմը մի քանի անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և նման կորուստ կրել են ոչնչի կամ մեկ-երկու դիրքի կամ գյուղի դիմաց: Այս պահի դրությամբ դա տոտալ պարտություն է»,-ասաց նա` ընդգծելոց, որ դա է պատճառը, որ Ադրբեջանը  հնարավորինս փորձում է բարելավել իր դիրքերը:

Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` միջազգային հանրությունը գիտակցում է, որ այս ամենը ոչ տարածքի, ոչ էլ ինքնորոշման իրավունքի վեճ չէ, այն գոյամարտ է:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե միգուցե այս պահին պատեհ պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Արման Եղոյանն արձագանքեց` Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը: Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է, Հայաստանն է, որ միջպետական վարկ է տրամադրում Արցախին:

«Մենք փաստացի հարաբերությունների մեջ ենք Արցախի հետ, սակայն, մեր  ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխի: Մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: Եթե այլ երկրներ սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության այնպիսի ձևաչափ ստեղծվի այնպիսի, ինչպիսին մենք ունենք, արդեն մեծ առաջընթաց կլինի»,- ասաց Արման Եղոյանը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել