Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 101 տոկոսով․ հիվանդանոցներում այժմ գտնվում է ավելի քան 1600 պացիենտ |med.news.am|
13:05 - 13 հոկտեմբերի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն աճել է 101 տոկոսով․ հիվանդանոցներում այժմ գտնվում է ավելի քան 1600 պացիենտ |med.news.am|

med.news.am: Վերջին 14 օրվա ընթացքում՝ համեմատած նախորդ 14 օրերի հետ, կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճը կազմել է 101%: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներում այժմ գտնվում է ավելի կորոնավիրուսով վարակված ավելի քան 1600 պացիենտ, իսկ գրեթե 7200 պացիենտ հիվանդության թեթեւ կամ ծանր ընթացքով բուժում է անցնում տնային պայմաններում: Քանի որ այժմ հիվանդանոցներում շատ են վիրավոր զինվորները, հոսպիտալացնում են միայն կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին. մյուսներին բուժում են տնային պայմաններում:

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությունն կրկնապատկվում է յուրաքանչյուր 14 օրը մեկ, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, ապա 2 շաբաթ անց ամեն օր կունենանք արդեն 1200-1400 վարակակիր՝ այժմյան 650-750-ի փոխարեն:

«Այդ ամենը չի կարող անհանգստություն չառաջացնել: Նոր դեպքերի թվի աճը նշանակում է առողջապահական համակարգի համար հավելյալ ծանրաբեռնվածություն, մահճակալների պակաս, բուժաշխատողների գերծանրաբեռնվածություն: Այդ ամենը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով երկրում ռազմական դրությունը»,- ասաց Գայանե Սահակյանը։

Կարդալ ավելին՝ med.news.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել