Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում
12:18 - 13 հոկտեմբերի, 2020

Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում

 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 14-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց, Զորյան, Նժդեհի, Սպանդարյան, Տերյան փողոցներով պարփակված թաղամասի, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Տարոն-1» թաղամասի, «Տավրոս» թաղամասի 11-ից 22-րդ փողոցները ներառյալ և Բաղրամյան փողոցի գազասպառողների ու հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն՝ Շիրակի մարզի Անուշավան գյուղի, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Հարավային», «Ջրառատավան», «Միկրոշրջան», «Վանատուր նոր» թաղամասերի և Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղերի գազամատակարարումը:

Ինչպես  տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել