ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ գիշերն անհանգիստ է եղել Ասկերան,Մարտունի և Մարտակերտ քաղաքներում։
Ադրբեջանը շարունակել է ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ խախտելով մարդասիրական նպատակով հոկտեմբերի 10 -ին հայտարարված հրադադարի պահպանման ռեժիմը։ Գիշերը թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտներ։ Մարտակերտում այրվել է մեկ բնակարան։
Զոհեր ու վիրավորներ չկան։