Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը
23:51 - 12 հոկտեմբերի, 2020

Կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարարի, ՄԽ ամերիկացի համանախագահ Է․ Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձանական ներկայացուցչի հանդիպումը

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Էնդրյու Շեֆերի և Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Քննարկվել են հոկտեմբերի 10-ին Մոսկվայում    Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի,  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար  Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն ուղղված հնարավոր քայլերը:

Զրուցակիները հաստատել են իրենց շահագրգռվածությունը՝ շարունակելու լարվածության թուլացմանն ուղղված հավաքական ջանքերը` հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության դրույթները:

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել