Չեմ հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ բացառում դա․ Արծրուն Հովհաննիսյան
22:50 - 12 հոկտեմբերի, 2020

Չեմ հանդիպել, որ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ բացառում դա․ Արծրուն Հովհաննիսյան

Բոլոր քաղաքներում, որոնք հրետակոծվում են, հրթիռակոծվում են, կարող են լինել չպայթած արկեր, չեմ հանդիպել, որ կոնկրետ չպայթած ավիացիոն ռումբ լինի, բայց չեմ էլ բացառում դա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Համապատասխան մարմինները, բնականաբար, զբաղվում են բոլոր բնակավայրերում, որտեղ կարողանում ենք, հավաքում ենք, որտեղ չենք հասցնում հավաքել, համապատասխան ցուցանակներ և ուղղորդումներ են նշվում»,- նշեց նա։

Եզրափակելով իր ելույթը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մարտական գործողությունների ինտենսիվության որոշակի պակաս կա, բայց հստակ եզրակացությունների տեղիք չի տալիս, քանի որ մարտական գործողությունները շարունակվում են։

«Կարող են տարբեր ինտենսիվություն ունենալ ցերեկային, գիշերային ժամերին:  Զորքերի վերախմբավորումներ է կատարում հակառակորդը, կարող է փորձել այլ ուղղություններով սադրանքներ գործել»,- ընդգծեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել