ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը |armenpress.am|
21:17 - 12 հոկտեմբերի, 2020

ԵՄ ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ ընդգծելով ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը:

Բորելն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում լսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գնահատականների մասին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի ներկայացրած տվյալները:

«Ընդգծել ենք ռազմական գործողությունները դադարեցնելու ու բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կարևորությունը: Մենք քննարկել են այն հարցը, թե ինչպես կարող ենք նպաստել դրան: Մենք կոչ ենք անում, որ տարածաշրջանային բոլոր երկրներն իրենց լուման ներդնեն հրադադարն ուժի մեջ դնելու և խաղաղության ուղղությամբ քայլեր կատարելու գործում»,- ասել է Բորելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել