Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել  վերսկսել առարկայական բանակցությունները |armenpress.am|
20:43 - 12 հոկտեմբերի, 2020

Սլովենիայի ԱԳՆ-ն ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել վերսկսել առարկայական բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը «Թվիթեր»-ի գրառմամբ ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել  վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով:

Սլովենիայի ԱԳՆ գրառման մեջ նշված է.  «Սլովենիան ցավում է Լեռնային Ղարաբաղում բռնության շարունակական սրացման համար և երկու կողմերին կոչ է անում վերսկսել առարկայական բանակցությունները՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու նպատակով»:

Սլովենիայի ԱԳՆ-ն նաև մեջբերել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի հայտարարությունն առ այն, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնությունը և կողմերին կոչ է անում պահպանել այն ու բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել