Ռումինիայի արտգործնախարարը հորդորում է խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը |armenpress.am|
18:09 - 12 հոկտեմբերի, 2020

Ռումինիայի արտգործնախարարը հորդորում է խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը |armenpress.am|

armenpress.am:  Ռումինիան կոչ է անում խստորեն հետևել կրակի դադարեցման համաձայնությանը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկոն՝ մասնավորեցնելով, թե ինչ է ասելու  ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

Հանդիպումից առաջ նա նշել է. «Ես կհայտնեմ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռումինիայի տեսակետն առ այն, որ իրավիճակը շատ մտահոգիչ է ՝ հաշվի առնելով հակամարտության աննախադեպ սրությունը: Եվ ես շատ խիստ կոչով կդիմեմ կողմերին՝ վերսկսել երկխոսությունը և սկսել քննարկումները՝ խաղաղության վերաբերյալ ու խստորեն հետեւել վերջերս համաձայնեցված հրադադարին, որն արդեն խախտվել է»:

Նախարարը նաև նշել է, որ կքաջալերի Գերագույն ներկայացուցչին՝ շարունակելու սերտորեն համագործակցել ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ `լավ լուծում գտնելու և խնդրով քննարկումները վերսկսելու համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել