Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ֆրանսիան կամ ՌԴ-ն կարող են ճանաչել Արցախի անկախությունը |hetq.am|
15:27 - 12 հոկտեմբերի, 2020

Էդմոն Մարուքյանը չի բացառում՝ ճիշտ դիվանագիտության շնորհիվ Ֆրանսիան կամ ՌԴ-ն կարող են ճանաչել Արցախի անկախությունը |hetq.am|

hetq.am: Վարչապետի հետ հանդիպումը փակ է եղել, հետևաբար բովանդակությունից մանրամասներ չեմ կարող հայտնել:

Այս մասին հոկտեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով հոկտեմբերի 11-ին խորհրդարանում կայացած ԱԺ խորհրդի, վարչապետի ու Արտաքին գործերի նախարարի դռնփակ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման առաջարկով էր հանդես եկել Էդմոն Մարուքյանը` ընդգծելով, որ խորհրդարանական ընդդիմությունը բավականաչափ տեղեկատվության չի տիրապետում: Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավիճակը ներկայացրել է, հանդիպմանը ներկա պատգամավորները` հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ, քարտուղարներ, հարցեր են հղել վարչապետին և ԱԳ նախարարին ու պատասխաններ ստացել:

Վարչապետի հետ դռնփակ հանդիպմանը Արցախի անկախության ճանաչման հարցին անդրադարձ եղել է: Խորհրդարանական երրորդ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց` պատրաստ է հրապարակային ասել այն, ինչ դռնփակ հանդիպմանն է ասել:

«Ես ասել եմ` եթե Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը ու մնա միայնակ իր ճանաչման հետ, ապա դա անիմաստ է, եթե մենք կարողանանք դիվանագիտական աշխատանքով հասնել նրան, որ մեզ հետ միաժամանակ ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկը, այդ պարագայում դա իմաստ կունենա: Այս փուլում այդ հարցը քննարկվում է, և դա ուղերձ է, որը հղում ենք արտաքին աշխարհին»,- մանրամասնեց նա:

Մարուքյանը բացառեց, որ այս պահին Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչի Արցախի անկախությունը, ավելի հավանական համարեց, որ ճիշտ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` Ռուսաստանը կամ Ֆրանսիան ճանաչեն:

Խոսելով այս պահին Մոսկվայում ընթացող բանակցություններից, որին մասնակցում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Մարուքյանը հիշեցրեց, որ այն ավելի վաղ պլանավորված հանդիպում է, սակայն ևս մեկ առիթ է Մոսկվայում եղած լծակները օգտագործելու:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել