Մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները |factor.am|
14:50 - 12 հոկտեմբերի, 2020

Մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությունները |factor.am|

factor.am: Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2020» խաղաղապահ ուժերի հրամանատարային զորավարժությունները։ Այս մասին հայտնել են Բելառուսի Պաշտպանության բանակի մամլո ծառայությունից, գրում է Sputnik-Բելառուսը։

Վիտեբսկի «Լոսվիդո» զորավարժարանում վարժանքները կանցկացվեն հոկտեմբերի 12-ից 16-ը։ Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերը՝ բացառությամբ Հայաստանի, ՀԱՊԿ Քարտուղարության ու Միասնական շտաբի օպերատիվ խմբավորումները, ոստիկանական ուժերն ու ԱԻ նախարարության ստորաբաժանումներն ու ուժերը։

«Մասնակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 700 մարդ և ավելի քան 100 միավոր ռազմական ու հատուկ նշանակության տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ ու ԱԹՍ-ներ։ Զորավարժություններին որպես դիտորդներ կմասնակցեն նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները»,- հայտնել են Բելառուսի ՊՆ-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել