Մոսկվայում ձեռք բերված զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում․ Լավրով
13:37 - 12 հոկտեմբերի, 2020

Մոսկվայում ձեռք բերված զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում․ Լավրով

Մոսկվայում ձեռք բերված Լեռնային Ղարաբաղում զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում։

Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելիս։

«Անցած ուրբաթ և շաբաթ օրերը, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրեցինք այստեղ ՝ այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ միասին: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Պուտինի նախաձեռնությամբ։ Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի հարգվում, և ռազմական գործողությունները շարունակվում են», - ասել է Լավրովը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկա շփումները կօգնեն կյանքի կոչել Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել