Մինսկում կայացած ցույցերի ընթացքում շուրջ 200 մարդ է բերման ենթարկվել
 |azatutyun.am|
13:15 - 12 հոկտեմբերի, 2020

Մինսկում կայացած ցույցերի ընթացքում շուրջ 200 մարդ է բերման ենթարկվել |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կիրակի օրը կայացած ընդդիմության բողոքի ակցիան կրկին ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով։

Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ Բելառուսի իրավապահները հատուկ միջոցներ են կիրառել, այդ թվում՝ ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ։

Նախնական տեղեկությունների համաձայն, բերման ենթարկված ցուցարարների թիվը հասնում է 200-ի։

Ընդդիմության կիրակնօրյա ցույցից մեկ օր առաջ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել էր Մինսկի քննչական մեկուսարան, հանդիպել այնտեղ պահվող իր քաղաքական հակառակորդներից մի քանիսի հետ։ Դրանց թվում էր նաև այդպես էլ որպես նախագահի թեկնածու չգրանցված գործարար Վիկտոր Բաբարիկոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել