azatutyun.am: Լեռնային Ղարաբաղի հրադադարի հարցում Թուրքիայի տեսակետը լիովին սխալ է, այսօր Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների գագաթաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը։

«Թուրքիան մինչ օրս հրադադարի կոչ չի հնչեցրել և, իմ համոզմամբ, նման մոտեցումը լիովին սխալ է։ Լյուքսեմբուրգը կոչ է անում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային շուտափույթ կերպով օժանդակել հրադադարի հաստատմանը», - նշում է Լյուքսեմբուրգի արտգործնախարարը։