Լրագրողներին թիրախավորելու պատաճառներից մեկն էլ վախ առաջացնելն է. Արտակ Բեգլարյան |shantnews.am|
20:51 - 11 հոկտեմբերի, 2020

Լրագրողներին թիրախավորելու պատաճառներից մեկն էլ վախ առաջացնելն է. Արտակ Բեգլարյան |shantnews.am|

shantnews.am:  Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյաննն անդրադարձել է նաև լրագրողների թիրախավորմանը:

Բեգլարյանը հիշեցրել է, որ հոկտեմբերի մեկին Մարտունի քաղաքում լրագրողների խումբը հարվածի տակ է եղել ադրբեջանական կողմից. սահմանագծից հեռու, Մարտունի քաղաքի հենց կենտրոնում 4 քաղաքացի սպանվել է, վիրավորվել են քաղաքացիական անձինք, նաև լրագրողները:

Հոկտեմբերի 2-ին լրագրողների միկրովատոբուսը թիրախավորվել և հետապնդվել է, բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել:

Հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում 3 լրագրողներ դարձյալ վիրավորվել են: Ավելին, ակնհայտ է, որ լրագրողներին թիրախավորելուց առաջ հետախուզական ԱԹՍ-ներ են սովորաբար գործում, ինչը վկայում է այն, որ հենց լրագրողներին թիրախավորելու գործընթաց է իրականացվում:

«Կարծում եմ լրագրողների թիխարավորելու պատաճառներից մեկն էլ այն է, որ վախ առաջացնեն լրագրողների մոտ, լրագրողները չլուսաբանեն, իրենք իրենց ավելի ազատ զգան քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու հարցում», – ասել է Բեգլարյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել