Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը |armenpress.am|
17:40 - 11 հոկտեմբերի, 2020

Եվրոպական Խորհրդի նախագահը կոչ է արել պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը |armenpress.am|

armenpress.am:  Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին ԵԽ նախագահը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար նպատակներով կրակի դադարեցումը կարևոր քայլ է ապաէսկալացման ճանապարհին: Ես կողմերին կոչ եմ անում պահպանել կրակի դադարեցման ռեժիմը և խուսափել հետագա բռնությունից ու խաղաղ բնակչության համար ռիսկերի ստեղծումից: Առանց նախապայմանների բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ»,- գրել է Միշելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել