Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից |azatutyun.am|
16:07 - 11 հոկտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին` Մեծ Բրիտանիան ևս հետ կանչեց իր դեսպանին Մինսկից: Անցած օրերին իրենց դեսպաններին Բելառուսից վերադարձրել են նաև Բուլղարիան, Ռումինիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը, բալթյան երեք երկրներ՝ Լիտվան, Լատվիան, Էստոնիան:

Հոկտեմբերի 10-ի դրությամբ Եվրամիության անդամ երկրներից Մինսկում մնացել են միայն Ավստրիայի և Իտալիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները:

Բելառուսի իշխանությունները ևս իրենց հերթին սկսել են հետ կանչել իրենց դեսպաններին եվրոպական երկրներից այն բանից հետո, երբ Բրյուսելը պատժամիջոցներ սահմանեց բելառուս պաշտոնյաների դեմ՝ նրանց մեղադրելով ընտրությունները կեղծելու, խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառելու համար: Տասնյակ հազարավոր մասնակիցները օգոստոսի 9-ից ի վեր պահանջում են երկրի անփոփոխ առաջնորդի հրաժարականը, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և քրեական պատասխանատվություն խաղաղ ցուցարարների դեմ բռնություններ կիրառած ուժայինների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել