Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը․ Արայիկ Հարությունյան
11:20 - 11 հոկտեմբերի, 2020

Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը․ Արայիկ Հարությունյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար լինում է։ Բայց իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել։ 

«Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաեւ չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին։ Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, եւ կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակություն ունենալ։ Եթե երկարատեւ պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»,-նշեց նա։ 

Նախագահի խոսքով ՝ պայմանավորվածության համաձայն՝ այսօր պետք է Կարմիր խաչի միջնորդությամբ ընթանա գերիների, զոհերի դիերի փոխանակում։

«Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի, իր հայրենակիցների նկատմամբ՝ իր ազգի ներկայացուցիչների դիակների փոխանակման առումով, որ գտնվում են առաջնագծում, իսկ օրերի ընթացում սա մեծ աղետ է դառնալու։ Առաջնագծում թողած հարյուրավոր դիակների հանդեպ անտարբեր է Ադրբեջանի իշխանությունը»-ավելացրեց նախագահը։

Մեկնաբանելով Հադրութում տեղի ունեցածը Արայիկ Հարությունյանը նշեց․

«Քանի որ Ալիևը հայտարարել էր՝ իբր գրավել են Հադրութը, իսկ հրադադարից առաջ հասկացել են, որ շատ հեռու են Հադրութի սահմաններից, վերջին հարվածն ընտրել են Հադրութ քաղաքը»։

Նախահահի խոսքով՝  նրանք հաստատ ունեն պատրաստված վարձկաններ եւ այլ երկրների հատուկ ծառայություններից ուժեր, եւ համատեղ ձեւավորել են խումբ, որի նպատակը ոչ թե դիվերսիան է եղել, այլ հրադադարից առաջ Հադրութը գրավելը։

«Նրանց հաջողվել է այդ խմբերը մտցնել Հադրութ քաղաք եւ մոտակա տարածք, առաջին փուլում ինչ-որ դիվերսիոն միջոցառումներ իրականացնել, բայց մեզ հաջողվել է վերաձեւակերպվել, վերադասավորվել, եւ Հադրութի վարչակազմի ղեկավարն այսօր գտնվում է Հադրութ քաղաքի վարչակազմի շենքում»,- եզրափակեց Հարությունյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել