Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|
10:46 - 11 հոկտեմբերի, 2020

Իսրայելցի գիտնականները կոչ են անում դադարեցնել իսրայելական զենքի մատակարարումը Ադրբեջանին |civilnet.am|

civilnet.am: Բաց նամակ Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ․

«Հետեւյալը ներկայացնում է Կովկասի եւ հարակից ժողովուրդների հետազոտությամբ զբաղվող բարձրագույն կրթության տարբեր հաստատություններից մի խումբ իսրայելացի գիտնականների անձնական տեսակետները, եւ չի արտացոլում Եբրայական համալսարանի, կամ նրա հայագիտական բաժնի դիրքերը: 

Մենք ՝ ներքոստորագրյալներս, գրում ենք արտահայտելու մեր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածաշրջանում բռնկված մարտերի վերաբերյալ: Վերլուծելով անկախ մամուլում հրապարակված զեկույցները, մենք եզրակացրում ենք, որ վերջին մի քանի օրերին տեղի ունեցած բռնության բռնկումը պայմանավորված է բացառապես Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայով, որին աջակցում է Թուրքիան եւ մասնակցում են այլ շրջաններից բերված զինյալները: Այս ռազմատենչությունը ուղղված է Արցախի Հանրապետության ռազմական եւ քաղաքացիական թիրախների եւ նրա հիմնականում հայկական բնակչության դեմ եւ արժանի է միանշանակ դատապարտման: Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արձագանքը, անկասկած, բնակչության, ունեցվածքի եւ տարածքի պաշտպանություն է, եւ այն պետք է վայելի նրանց աջակցությունը, ովքեր կողմնակից են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքին:

Մենք կոչ ենք անում դադարեցնել այս ագրեսիան եւ վերջ տալ ռազմական գործողություններին: Երկարաժամկետ պատասխանը լարվածությանը տարածաշրջանում լինելու են շարունակական բանակցությունները, որոնք ուղղված են լինելու տարբեր էթնիկ խմբերի պահանջների իրավական լուծմանը եւ հանգեցնելու են փոխհամաձայնությանը քաղաքական հարցերում: Ակնհայտ է, որ ոչ մի բռնություն չի լուծի էթնիկ, կամ որեւէ այլ լարվածություն:

Արտահայտում ենք մեր խոր մտահոգությունը վերջին տարիներին Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, զենք, որը հանդիսանում է այդ երկրի զանգվածային սպառազինության զգալի մասը: Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին` մինչեւ կառավարության եւ Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

Realpolitik ապագա շահերը զենքի վաճառքից, ինչպես արտացոլված է այստեղ, չեն կարող լինել արտաքին քաղաքականության միակ գործոնը: Բնականաբար, հարց է ծագում Իսրայելի դերի մասին սպառազինության սրված գործընթացում, ուղղված հիմնականում այն ժողովրդի դեմ, որը հրեա ժողովրդի նման քսաներորդ դարում ենթարկվեց ցեղասպանական հարձակումների: Մենք կոչ ենք անում իսրայելցիներին բարձրաձայնել իրենց ձայնը այս կարեւոր խնդրի շուրջ:

Պրոֆ. Ռուբեն Ամիտայ
Պրոֆ. Յաիր Աուրոն
Պրոֆ. Իսրայել Չարնի
Տիկին Մորան Դեյչ
Պրոֆ. Բենիամին.. Կեդար
Պարոն Յոավ Լոեֆֆ
Պրոֆ. Բենի Մորիս
Դոկտոր Յաքիր Պազ
Պրոֆ. Էլի Ռիխտեր
Պրոֆ. Դոննա Շալեւ
Պ-ն Մարկ Շերման
Պրոֆ. Մայքլ Սթոուն
Դոկտոր Յանա Չեխնանովեց
Պրոֆ. Դրոր Զըէյվի»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել