Նյու Յորքում զանգվածային երթ է ընթանում Արցախի ճանաչման պահանջով |armenpress.am|
22:49 - 10 հոկտեմբերի, 2020

Նյու Յորքում զանգվածային երթ է ընթանում Արցախի ճանաչման պահանջով |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Երթն  ուղեկցվում է «Ճանաչեք Արցախը» վանկարկումներով:

Ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք վանկարկում են` «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար` մինչև վերջ»:

Երթի ընթացքում մասնակիցները պահանջում են նաև դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետությունն ահաբեկիչ է և ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել