ԵԱՀԿ գործող նախագահ ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում
20:52 - 10 հոկտեմբերի, 2020

ԵԱՀԿ գործող նախագահ ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման ողջունել է  Ռուսաստանի դերը Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև խորհրդակցություններ կազմակերպելու հարցում, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին համաձայնության: Այս մասին հայտնում է ԵՍՀԿ մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, ԵԱՀԿ նախագահը շեշտել է գերիների, կալանավորվածների և մարտերի ընթացքում սպանվածների մարմինների փոխանակման համար հումանիտար հրադադար հայտարարելու մասին համաձայնության կարևորությունը։

«Այս իրադարձությունը տեղի ունեցավ ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչին և համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղած պայմանավորվածության»- փոխանցում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

Ռաման ողջունել է Ռուսաստանի դերը բանակցությունների հրավիրման գործընթացում, որոնք անցկացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի ներկայությամբ։

Ռաման ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը կապի մեջ են կողմերի հետ և պատրաստ են ապահովել, որ բոլոր ջանքերը ուղղված լինեն հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել