Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի |armenpress.am|
19:56 - 10 հոկտեմբերի, 2020

Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի |armenpress.am|

armenpress.am: Շվեյցարիայի հայ համայնքն իր աջակցություն է հայտնում Արցախին և Հայաստանին։ Շվեյցարահայերը բողոքի ցույցեր են անցկացրել և դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։

«Հայերն այսօր»-ը զրուցել է Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հետ։ Նա պատմել է, որ բողոքի ակցիաների շնորհիվ միջազգային մամուլը սկսեց անդրադառնալ Արցախում կատարվող իրադարձություններին։

Հայ համայնքը կապեր է հաստատել Շվեյցարիայի քաղաքական վերնախավի հետ և ուշադրություն հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակի վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել