Գեղարքունիքի մարզպետն այցելել է Արցախից տեղափոխված ընտանիքներին
19:13 - 10 հոկտեմբերի, 2020

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Արցախից տեղափոխված ընտանիքներին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 9-ին հերթական անգամ այցելեց Արցախի տարբեր բնակավայրերից մարզ տեղափոխված ընտանիքներին: Մարզպետը ծանոթացավ ընտանիքների կեցության պայմաններին, զրուցեց նրանց հետ, տեղեկացավ նրանց կարիքների մասին՝ դրանց արագ լուծում տալու համար:

Մարզպետ Գնել Սանոսյանը նույն օրը հանդիպեց նաև արցախցի դպրոցահասակներին, զրուցեց մանկավարժների հետ՝ համոզվելու, որ նրանք ապահովված են դասերին մասնակցելու համար անհրաժեշտ պարագաներով:

Գնել Սանոսյանը հանդիպումների ընթացքում նշեց, որ արվում է հնարավորը, որպեսզի Արցախից տեղափոխված ոչ մի դպրոցահասակ երեխա կրթությունից դուրս չմնա: «Հուսով եմ, որ դուք այս կարճ ժամանակահատվածում ձեռք կբերեք նոր ընկերներ, նոր շրջապատ և լավ հիշողություններ»:

Զրույցի ընթացքում մարզպետը կարևորեց նաև համավարակի կանխարգելման բոլոր կանոնների պահպանումը: Հանդիպումների ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը արցախցիներին հուսադրեց, նշելով, որ մոտ ժամանակներս կհաստատվի խաղաղություն, և նրանք հնարավորություն կունենան՝ վերադառնալու իրենց բնակավայրեր:

Արցախից տեղափոխված ընտանիքների կարիքների վերաբերյալ ամենօրյա քննարկումներ են իրականացվում ՀՀ Գեղարքունիքի մարզի Քաղաքացիական Պաշտպանության և Արտակարգ Իրավիճակների շտաբի նիստերում: Մարզպետի կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ, որոնք անմիջապես լուծում են ստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել