Տևական խաղաղությունը միակ ընդունելի ապագան է մեր տարածաշրջանի համար. Զուրաբիշվիլի |armenpress.am|
18:04 - 10 հոկտեմբերի, 2020

Տևական խաղաղությունը միակ ընդունելի ապագան է մեր տարածաշրջանի համար. Զուրաբիշվիլի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ողջունել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Ողջունում եմ Ղարաբաղում կրակի դադարեցումը և կոչ եմ անում կողմերին վերսկսել խաղաղ երկխոսությունը։ Տևական խաղաղությունն ու կայունությունը միակ ընդունելի ապագան են մեր տարածաշրջանի համար»,-«Թվիթեր»-ի իր էջում գրել է նախագահ Զուրաբիշվիլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել