Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|
17:57 - 10 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանի ԱԳ նախարարը Ֆրանսիային մեղադրում է կողմնակալության մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ֆրանսիային մեղադրել է ղարաբաղյան հակամարտության հարցում կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ։ Այսօր Բաքվում ասուլիսի ընթացքում ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Ֆրանսիան խախտել է չեզոքության սկզբունքը։

Բայրամովը հատուկ ընդգծել է, թե ադրբեջանական կողմը Ռուսաստանի կողմից նման խախտումներ չի նկատել:

Այսօր նույն ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի կողմից ավելի ակտիվ մասնակցություն:

«Ստեղծված պայմաններում Ադրբեջանն ակնկալում է Թուրքիայի ավելի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Դա կարող է լինել և՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և՛ այլ ձևաչափերում», - ասել է Հաջիևը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել