Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի հռետորաբանությունը

 |armenpress.am|
22:00 - 09 հոկտեմբերի, 2020

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևով կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիայի հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ ընդունել է է չորրորդ բանաձևը Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ, որով հորդորել է կոչ է անում կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ:

Բանաձևը՝ ստորև․

«Խորհրդարանը հարցի քննարկումից հետո

▪  արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են,

▪ արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական հռետորաբանությամբ խրախուսում է Ադրբեջանին շարունակել պատերազմը,

▪ գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ,

▪ կոչ է անում Կառավարությանը դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել