Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան
21:19 - 09 հոկտեմբերի, 2020

Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան մարտական գործողությունները վերսկսվել են նոր թափով և՛ հյուսիսային, և՛ հարավային ուղղություններվ։ Հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ ընթացան, քան նախորդ 2 օրում։ Հայկական ԶՈՒ-երը շարունակում են անհրաժեշտ հակահարված տալով հակառակորդին հետ շպրտել ելման դիրքեր։ Մարտերը շարունակվում են։ Այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ես չեմ կարող կորուստների վերաբերյալ պաշտոնական թվերի վրա որևէ բան ավելացնել։ Եթե անճշտություններ լինում են, պաշտոնապես հայտարարվում են դրանց մասին»- նշեց Հովհաննիսյանը։ 

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ հաջողությունները, որ հակառակորդը իբր արձանագրել է, որոնք եղել են ոչ մինչև վերջ ամրագրված, պատերազմի թափի և Ադրբեջանի զինված ուժերի ծրագրի հետ համեմատած, անհամեմատ փոքր են։

«Հարավային ուղղությամբ կիրառվել է Ադրբեջանի բանակի ամենաէլիտար 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այդպիսի ուժերի առաջիկա խնդիրը տասնյակ կիլոմետրեր է։ Չես հասնում՝ ուրեմն տապալել են օպերացիան»- ասաց Հովհաննիսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել