Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: