Ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է, հաղթելո’ւ ենք. Ազգայի ժողովի ասորի պատգամավոր

 |armenpress.am|
12:32 - 09 հոկտեմբերի, 2020

Ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է, հաղթելո’ւ ենք. Ազգայի ժողովի ասորի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլովը հայտնեց, որ այս դժվարին պահին, ինչպես և միշտ, ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է:

Այս մասին Միխայլովն ասաց խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում:

«Հայաստանի ասորական համայնքը, առաջին օրվանից, երբ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, եղել է հայ ժողովրդի կողքին: Ոչ միայն այսօր ենք մենք իրար կողքի, այլև դարերից եկած է այս բարեկամությունը, միասնաբար մենք անցել ենք թուրքական նույն ձեռագրով ցեղասպանություններով: Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք»,- ասաց Միխայլովը:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի ասորական համայնքների կողմից մոտ 6 հազար դոլար է փոխանցվել արցախցիների ու զինվորների կարիքներին ուղղված հիմնադրամին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել