Պուտինը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա
01:03 - 09 հոկտեմբերի, 2020

Պուտինը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով․ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցություններից հետո  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունները` զոհվածների դիերը և գերիներին փոխանակելու նպատակով: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի աշխատակազմը։

Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ այդ հարցով խորհրդակցություն իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել