Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չպետք է հայտնվի վտանգի տակ․ Վրաստանի ԱԳՆ ղեկավար

 |factor.am|
20:59 - 08 հոկտեմբերի, 2020

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չպետք է հայտնվի վտանգի տակ․ Վրաստանի ԱԳՆ ղեկավար |factor.am|

factor.am: Կարևոր է, որպեսզի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա ռազմական ազդեցություն չլինի, քանի որ այն ռազմավարական օբյեկտ է ոչ միայն տարածաշրջանի համար, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Այս մասին Վրաստանի կառավարության նիստից հետո հայտարարել է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, գրում է «Sputnik Georgia»-ն։

«Անկասկած, Հարավային Կովկասով անցնող ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը մեզ համար ծայրահեղ կարևոր շահերի ոլորտ են, և այս ուղղությամբ մշտադիտարկում է իրականացվում։ Մենք խոսում ենք ինչպես տարածաշրջանում մեր գործընկերների՝ անմիջականորեն այն երկրների հետ, որոնց տարածքով անցնում են ռազմավարական նշանակության օբյեկտները, այնպես էլ մեր ռազմավարական գործընկերների հետ, քանի որ հենց այդ ռազմավարական օբյեկտներն են հանդիսանում տարածաշրջանի անվտանգության երաշխիքը»,- հայտարարել է Զալկալիանին։

«Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի այդ օբյեկտների վրա չլինի որևէ տեսակի ռազմական ազդեցություն։ Նավթամուղը ծայրահեղ կարևոր օբյեկտ է, որը կարևոր դերակատարություն ունի տարածաշրանի, ինչպես նաև ԵՄ էներգետիկ անվտանգության համար»,- ընդգծել է Զալկալիանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել