Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին

 |armenpress.am|
19:09 - 08 հոկտեմբերի, 2020

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին |armenpress.am|

armenpress.am: style="text-align: justify; color: #000000; font-family: 'ghea grapalat', ghea_grapalatregular, Tahoma, 'Arian AMU', 'Arial Unicode', Sylfaen, sans-serif; font-size: 15px; font-style: normal; font-variant-ligatures: normal; font-variant-caps: normal; font-weight: 400; letter-spacing: normal; orphans: 2; text-indent: 0px; text-transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-stroke-width: 0px; background-color: #ffffff; text-decoration-style: initial; text-decoration-color: initial;">Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մանրամասներ ներկայացնելով Մնացականյանի՝ Մոսկվա կատարելիք այցից:

«Հոկտեմբերի 11-13-ը նախատեսված է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: Այցի շրջանակներում բանակցություններ տեղի կունենան արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև, որոնց ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգության հարցը: Ակնհայտ է, որ ուշադրության կենտրոնում լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առկա իրավիճակը: Ռուսաստանը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, հետևողականորեն ջանքեր է ներդնում` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը և բանակցային գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կրում են դաշնակցային բնույթ, աչքի են ընկնում ինտենսիվ երկխոսություններով, ինչպես ամենաբարձր, այնպես էլ մի շարք այլ մակարդակներում:

«Սպասվում է, որ այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին ու կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- նշել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել