Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ դատախազության դիմումը
 |azatutyun.am|
18:46 - 08 հոկտեմբերի, 2020

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ դատախազության դիմումը |azatutyun.am|

azatutyun.am: style="box-sizing: inherit; margin: 0px 0px 24px; padding: 0px; color: #1f2124; font-family: Arian-AMU, 'Arial Unicode MS', Sylfaen, Arial, Helvetica, sans-serif; font-size: 16px; font-style: normal; font-variant-ligatures: normal; font-variant-caps: normal; font-weight: 400; letter-spacing: normal; orphans: 2; text-align: start; text-indent: 0px; text-transform: none; white-space: normal; widows: 2; word-spacing: 0px; -webkit-text-stroke-width: 0px; background-color: #ffffff; text-decoration-style: initial; text-decoration-color: initial;">Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 5-ի որոշմամբ վարույթ է ընդունել Մարտի1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գլխավոր դատախազի ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց պաշտոնաթող նախագահի փաստաբանների դիմումը, և Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակվեց:

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները վիճարկում են Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 18-ի որոշման այն կետը, որտեղ նշվում է Քոչարյանի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա ազդեցություն գործադրելու ճանապարհով գործի քննությանը խոչընդոտելու հավանականության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել