Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել

 |armenpress.am|
18:26 - 08 հոկտեմբերի, 2020

Նիդերլանդների խորհրդարանը Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունը դատապարտող բանաձև է ընդունել |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ:

Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո արձանագրելով, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները կրկին մեծ ինտենսիվությամբ բռնկվել են, արձանագրելով, որ Թուրքիան իր ագրեսիվ պատերազմական լեզվով խրախուսում է Ադրբեջանին` շարունակել պատերազմը, գտնելով, որ հակամարտության մեջ անմիջականորեն և անուղղակիորեն ներգրավված բոլոր կողմերը պետք է աշխատեն նախ հրադադարի ռեժիմի և բանակցային սեղան վերադառնալու ուղղությամբ, կոչ է անում կառավարությանը` դատապարտել Թուրքիայի ռազմական հռետորաբանությունը և ԵՄ-ի համատեքստում Թուրքիային կոչ անել աշխատել հրադադարի և բանակցությունների ուղղությամբ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել