Ադրբեջանը հետ է կանչել դեսպանին Հունաստանից |azatutyun.am|
16:16 - 08 հոկտեմբերի, 2020

Ադրբեջանը հետ է կանչել դեսպանին Հունաստանից |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել դեսպանին Հունաստանից: Այդ որոշումն, ըստ «Թրենդ» գործակալության, Բաքուն ընդունել է այն բանից հետո, երբ Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին:

Reuters գործակալության փոխանցմամբ, Աթենքը որոշել է հետ կանչել դեսպանին «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։ Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդել է, թե Հունաստանն, իբր, «հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում»: Հունաստանի արտգործնախարարարությունը Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցել։

«Թրենդ»-ն այսօր հաղորդում է, թե «Ադրբեջանը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկություններ է փոխանցել այն մասին, որ «այլ պետություններից, այդ թվում՝ Հունաստանից, ծագումով հայեր են տեղափոխվում Ադրբեջանի գրավյալ տարածքներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել